Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 2.2010

Պատանեկան տարիք

Պատանեկան տարիք

Պատանեկությունն ընդգրկում է 17-22 տարիքային շրջանը: Սա համարվում է անցումային տարիք, որի ընթացքում վերջնականապես հաղթահարվում է մանկությունը և անցում է կատարվում դեպի հասունացում:

 

Այս տարիքում մարդը և կենսաբանական, և հոգեկան, և սոցիալական առումներով սեռահասուն է դառնում, հասունանում են նաև ուղեղը և մյուս օրգանները, հոգեկան տարբեր համակարգերը` ճանաչողական, հուզակամային ոլորտը (չնայած զարգացումը դեռևս շարունակվում է ևս մեկ տասնամյակ): Դրանից ելնելով, հասարակությունը սովորաբար 18 տարեկանից հետո մարդուն համարում է հասուն, ասենք` թույլատրվում են ամուսնությունները, անձը համարվում է լիովին պատասխանատու իր արարքների համար: 

 

Ամերիկացի մի խումբ գիտնականներ այս տարիքը հասունացման, ծնողներից հեռանալու, ինքնուրույնության ձգտելու շրջան են համարում: Ըստ Շիհիի, այս տարիքի խնդիրներից են կյանքում և հասակակիցների միջավայրում սեփական տեղն ու դերը գտնելը, սեռադերային կողմնորոշումը, աշխարհայացքի և արժեքների ձևավորումը: Բ. Լիվեհուդը պատանեկան շրջանին անցումը վերագրում է 16-24 տարիքային շրջանին, որի ընթացքում, ըստ հեղինակի, տեղի է ունենում անձի «զարթոնք»: Եթե դա տեղի չի ունենում, ապա անձն իր միջավայրից կախյալ վիճակի մեջ է մնում, կամ բողոքողի կեցվածք է ընդունում այն ամենի նկատմամբ, ինչն ընկալվում է որպես հեղինակություն: Ըստ հեղինակի, այս տարիքում հրատապ են այնպիսի հարցերը, ինչպիսիք են`«Ո՞րն է իմ տեղը կյանքում, իրականում ինչպիսի՞ն է այս աշխարհը. ի՞նչ ուժեր են այստեղ գործում»: Այլ կերպ ասած` այս տարիքում աշխարհայացքի փոփոխություններ են տեղի ունենում, վերաբերմունք է ձևավորվում իրականության նկատմամբ: Այս շրջանի մյուս կարևոր հիմնախնդիրը, ըստ հեղինակի, կենսաբանական և հոգևոր սեռականությունների միջև ներդաշնակության ստեղծումն է: Ըստ Վ. Ֆրանկլի, պատանեկան տարիքին բնորոշ է կենսական դատարկության, կյանքի անիմաստության զգացման հոգեվիճակը: 

 

Գիտնականների մեծ մասն այս տարիքը նույնպես ճգնաժամային է համարում և դրան վերագրում հետևյալ ախտանշանները` աշխարհայացքի, արժեքների փոփոխություն, բունտ ծնողների կողմից պարտադրվող արժեքների, աշխարհայացքների նկատմամբ, քմահաճ վարքի դրսևորում, անհամարժեք վարք դրսևորելու տագնապներ, փիլիսոփայական, աշխարհայացքային զանազան հարցերի պատասխանների որոնումներ, կարծիքների հաճախակի փոփոխություն, կյանքի անիմաստության, անօգնականության զգացում, տագնապայնություն, աշխատանքի վայրի, մասնագիտության, զուգընկերների և ընկերների հաճախակի փոփոխություն, թշնամանք ընտանիքի անդամների նկատմամբ, նմանակման համար օբյեկտների փնտրտուք, կուռքերի ստեղծում: Թերևս ճգնաժամի մասին են վկայում նաև այս տարիքում ինքնասպանությունների մեծ թիվը, այսպես կոչված`«հայրեր-որդիներ հակամարտությունը»: Այնպես, ինչպես անցումային ցանկացած շրջանին, այնպես էլ պատանեկության շրջանին բնորոշ սթրեսածին գործոններից է, այսպես կոչված` մարգինալ վիճակը, երբ պատանին ոչ լիարժեք հասուն մարդ է, ոչ էլ դեռահաս, ինչի հետևանքով համապատասխան վերաբերմունքի չի արժանանում հասարակության կողմից, չի կարողանում համակերպվել դեռահասությունից «մնացած» կախյալ վիճակի հետ, բայց ինքնուրույն կյանքին էլ դեռ լրիվ պատրաստ չէ: Այս տարիքը կարելի է դիտել որպես յուրահատուկ միջանկյալ վիճակ, որի ընթացքում մարդ սովորում է ապրել ինքնուրույն, այսինքն` կառավարել, կազմակերպել սեփական գոյությունը, հոգ տանել իր մասին, որպեսզի որոշ ժամանակ անց ի վիճակի լինի ընտանիք կազմել և կարողանա հոգալ ուրիշի մասին: Այս տարիքի մեկ այլ հատկանիշ է այն, որ ամփոփվում է սեռային ես-կոնցեպցիան. պատանին կարծես փորձում է համոզվել, որ այն տեսակետը, որ տարիներ առաջ ձևավորվել էր իր` որպես տղամարդու/կնոջ մասին, իսկապես արդարացավ: Մյուս հատկանիշը դեռևս ենթագիտակցության մեջ արթնացած, սակայն պարզորոշ չգիտակցվող ծնողական բնազդի, պահանջմունքի արթնացումն է, ինչը չուղղորդված էներգիայի աղբյուր է և առաջ է բերում անցումային տարիքին բնորոշ անորոշ տագնապներ, դեպրեսիվ վիճակներ, ագրեսիվ պոռթկումներ: 

 

Այնուամենայնիվ, ժողովրդի մեջ ընդունված է այն տեսակետը, որ պատանեկությունը կյանքի ամենաերջանիկ շրջանն է, և դա թերևս իսկապես այդպես է հենց պատանեկան մարգինալության շնորհիվ, այսինքն` չկա մեկը, որի համար պետք է հոգ տանել, դեռևս բացակայում է պատասխանատվությունն իր և ուրիշների համար, մյուս կողմից` նկատելիորեն ընդլայնված է ազատությունների շրջանակը: Այս հանգամանքների շնորհիվ կյանքը «վայելելու» լավ պայմաններ են ստեղծվում: 

 

Պատանեկության շրջանում մարդու հիմնական նպատակը ինքնուրույնության հասնելն է (հատկապես հոգեբանորեն և ֆինանսապես), որին պետք է ուղղված լինեն թե մեծերի, թե պատանիների ջանքերը: 

Հեղինակ. Սամվել Խուդոյան հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 2.2010 (287)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Մասնավորեցումն առողջապահության բնագավառում (մտորում է մասնագետը)

Հոդվածը տպագրվում է նպաստելու համար ներկայումս առողջապահության բնագավառում սեփականաշնորհման հետ կապված վիճաբանությունների խնդրում ռացիոնալ, պետականորեն կշռադատված և սպառողի համար արդյունավետ կողմնորոշում ձևավորելուն:

Մ.Մ...

Հրատապ թեմա Հայաստանում
Գիտաժողով ԱՄՆ-ում. «Ցիտոկիններ և բորբոքումներ»

ԱՄՆ-ի նշանավոր իմունաբանների մասնակցությամբ Սան Դիեգո քաղաքում 2010թ. հունվարին «Ցիտոկիններ և բորբոքումներ» նշանաբանի տակ տեղի ունեցած համաամերիկյան գիտաժողովին հրավիրված էր և ընդարձակ զեկուցումով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ և ՀՀ ԲԳԱ ակադեմիկոս, պրոֆեսոր Արմեն Գալոյանը...

Իրադարձություններ աշխարհում
Նիտրատների ազդեցությունը կաթնաթթվային բակտերիաների զարգացման վրա

Սննդի որակը և անվտանգությունը կարևոր դեր ունեն մարդու առողջության համար, որին վերջին ժամանակներս մեծ վտանգ է սպառնում սննդամթերքների աղտոտվածության պատճառով...

Վարակաբանություն
Ալերգիայի ձևերի և պատճառագիտության հարցերի մասին

Ալերգիա տերմինը 1906թ. առաջարկել է ավստրիացի ախտաբան ֆոն Պիրկեն` բնորոշելու օտար հակածինների նկատմամբ օրգանիզմի իմունաբանական տարաբնույթ ռեակցիաների հետևանքով զարգացող...

Ալերգոլոգիա
Կոլխիցինային բուժման որոշ հիմնահարցերի մասին

Երբ կոլխիցինի որոշակի դեղաչափի ֆոնի վրա պարբերական հիվանդության բուժումից բավարար կլինիկական արդյունք չի ստացվում, ապա կարելի է կիրառել համալիր բուժում...

Համակարգային հիվանդություններ Դեղագիտություն
Հայկական իժի (Vipera raddei) կծելու դեպք

Դեպքը կատարվել է փորձառու սողունաբանի` տողերի հեղինակի հետ, ուստի նկարագրությունների հավաստիությունը հեռու է վախի հետ կապված չափազանցված լինելուց...

Կլինիկական դեպքեր Նարկոլոգիա և տոքսիկոլոգիա
Ուռուցքաբանության հոգեբանական որոշ տեսակետներ

Ցանկացած հիվանդության ժամանակ մարդու կյանքի նորմալ ընթացքը խախտվում է, առաջանում են տագնապի, հուզմունքի զգացում և հոգեկան այլ ապրումներ (հոգեբանական խանգարումներ), ինչպես նաև...

Ուռուցքաբանություն
Հոբելյանական տարեթվեր

1895թ., 115 տարի առաջ, Երևանում ծնվել է բ.գ.դ., պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Շավարշ Մաթևոսի Մաթևոսյանը: 1919-ին ավարտել է Մոսկվայի համալսարանի...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ Հայ բժիշկերի կյանքից
Ռուբեն Ալեքսանյան
Ռուբեն Ալեքսանյան

Արդեն 90 տարեկան է 1940-ին բժշկական ուսումնարանը գերազանցությամբ ավարտած, Մեծ հայրենականի բովով անցած, Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի գերությունից փախած...

Բժիշկներ
Սիրելի Ուրսուլա Ղևոնդովնա
Սիրելի Ուրսուլա Ղևոնդովնա

Ոչ Տուլայում սանիտարական բժշկի, ոչ դրան հաջորդած Երևանի պետական բժշկական և գիտահետազոտական ինստիտուտներում գիտական աշխատանքի տարիները և, մասնավորապես...

Բժիշկներ
Տաղանդավոր վիրաբույժի 80-ամյա հոբելյանը
Տաղանդավոր վիրաբույժի 80-ամյա հոբելյանը

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի առաջին վիրաբուժական բաժանմունքի լսարանը հյուրընկալել էր հանրապետության վիրաբուժության էլիտան ներկայացնող բժիշկ-գ իտնականներին...

Բժիշկներ
Իմունային համակարգ (սկիզբը` 2010թ. N1-ում)
Իմունային համակարգ (սկիզբը` 2010թ. N1-ում)

Նախ ասենք, որ հաճախ նույնացնում են իմունիտետ և անընկալություն հասկացությունները: Բառարաններում էլ սրանք դեռևս գրանցված են որպես հոմանիշներ, սակայն արմատապես տարբերվում են միմյանցից...

Սննդակարգը հիպերտոնիկ հիվանդության ժամանակ
Սննդակարգը հիպերտոնիկ հիվանդության ժամանակ

Հարգելի խմբագրություն, մի քանի ամիս է, ինչ ճնշումս բարձրանում է մինչև 170/100 մմ/սս: Վերջերս այցելեցի բժիշկ-սրտաբանի, որն ախտորոշեց հիպերտոնիկ հիվանդություն և նշանակեց դեղ` երկարատև...

Սնունդը և առողջությունը Սրտանոթաբանություն
Ոտքերի ոսկրակոշտուկներ
Ոտքերի ոսկրակոշտուկներ

Ոտքերի ոսկրակոշտուկները (шпоры костные, կրունկի ոսկրախթան) ոսկրային հյուսվածքի սեպաձև աճի հետևանք են: Սովորաբար առաջանում են կրունկների ներբանային կամ հետին մակերեսին, որի պատճառով և ստացել են «խթան» անվանումը...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Ոտքերը հատուկ խնամքի կարիք ունեն. խորհուրդ է տալիս մասնագետը
Ոտքերը հատուկ խնամքի կարիք ունեն. խորհուրդ է տալիս մասնագետը

Ոտքերի վիճակը ոչ միայն առողջության, այլև լավ ինքնազգացողության գրավական է: Տարեց մարդիկ հիշում են, որ Հայաստանի գյուղերում տարածված սովորություն կար. երկար ճանապարհից վերադարձածի ոտքերը տաք ջրով լվանանում էին...

Մարմնի խնամք Անձնական խնամք

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ